«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Ֆանտաստիկ արդյունք, ֆանտաստիկ գոլ: Մենք ցանկանում էինք իշխել մրցակցի կիսադաշտդում և զգոն լինել՝ սխալներ թույլ չտալով:
Գիտեինք, որ «Ատլետիկոն» փակվելու է պաշտպանությունում: Մենք ասել էինք տղաների, որ եթե նման բան լինի, ապա դա կվկայի մեր որակների մասին և որ մրցաիկը հարգում է մեզ:
Մենք ուզում էինք լինել խիզախ և խաղալ մրցակցի կիսադաշտում»,- Տուխելի խոսքն է մեջբերել Marca-ն: