40-ամյա լեգենդար բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է իր մոր՝ Միգելինա Էլոի Դոս Սանթոսի մահվան մասին: Նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով:
«Ես ու ընտանիքս շնորհակալ ենք բոլորիդ այն սիրո ու աջակցության համար, որն այս դժվարին ժամանակում ստանում ենք: Իմ մայրն ուժի և ուրախության աղբյուր էր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Մենք կշարունակենք մեր կյանքում օգտագործել նրա լույսը: Այն ուժով, որը նա մեզ տալիս էր, մենք կշարունակենք մեր ճամփորդությունը: Շնորհակալություն», - գրել է Ռոնալդինյոն: