TotalFootball.am


24.02.21 14:36

«Չելսին» ամառնը խոշոր գումար կծախսի. հայտնի է տրանսֆերային թիրախը


«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է գալիք ամռանը տրանսֆերների համար 300 միլիոն եվրո հատկացնել: Այս մասին հաղորդում է Tuttomercato-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Չելսիի» սեփականատիրոջ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է մոտ ժամանակներս, և դրա համար նա պատրաստ է տրանսֆերների համար ներդնել 300 միլիոն եվրո՝ չնայած այս մրցաշրջանի մեկնարկից առաջ իրականացրած մասշտաբային տրանսֆերային արշավին, որի արդյունքում ձեռք բերվեցին Տիմո Վերները, Հակիմ Զիեշը, Բեն Չիլուելը, Տիագո Սիլվան, Կայ Հավերցն ու Էդուարդ Մենդին, ինչը «կապույտներին» 247 միլիոն եվրո էր արժեցել:

«Չելսիի» գլխավոր թիրախներից մեկը Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որին լոնդոնցիները պատրաստ են ստանալ ցանկացած գնով:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6