«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է մարզչական կարիերան շարունակել այլ առաջնությունում: Նրա ծառայություններով հետաքրքրված են ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Իսպանիայում:
Ըստ Corriere dello Sport-ի տեղեկությունների՝ Պաուլո Ֆոնսեկային թիմի ղեկին հրավիրելու տարբերակ են դիտարկում «Բենֆիկան» ու Մադրիդի «Ռեալը»:
«Արքայական ակումբը» Պրիմերայի 24 տուրերից հետո 52 միավորով 2-րդ հորիզոնականում է: Թիմը դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից, իսկ ՉԼ 1/8 եզրափակչում մրցելու է «Ատալանտայի» հետ:
«Բենֆիկան» 20 խաղից հետո 39 միավորով 4-րդ հորիզոնականում է: