TotalFootball.am


24.02.21 20:41

Ֆոնսեկան հայտնել է, թե ովքեր կխաղան «Բրագայի» դեմ


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան իր թիմին կոչ է արել պահպանել զգոնությունն ու կենտրոնացումը ԵԼ 1/16 եզրափակչի՝ «Բրագայի» հետ պատասխան խաղում:

Նա նաև նշել է, թե ովքեր կարող են մասնակցել հանդիպմանը, և ում մասնակցությունն է բացառված:

«Կարող եմ ասել, որ Ստեֆան Էլ-Շարավին կխաղա հինգշաբթի: Նա պատրաստ է խաղին: Կումբուլլան մոտ է լիարժեք ապաքինմանը, տեսնենք՝ կհասցնի՞ արդյոք վերադառնալ մինչև «Միլանի» հետ խաղը: Ինչ վերաբերում է Իբանյեսին ու Սմոլինգին՝ նրանք հազիվ թե վերականգնվեն այս շաբաթ», - ասել է Ֆոնսեկան:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6