TotalFootball.am


24.02.21 20:58

Անխելինյո. «Գվարդիոլան ոչնչացրեց իմ ինքնավստահությունը»


«ՌԲ Լեյպցիգի» պաշտպան Անխելինյոն պատմել է «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած ժամանակի մասին:

«Գվարդիոլան ոչնչացրեց իմ ինքնավստահությունը: ՊՍՎ-ից «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո ես հայտնվեցի նրա ուշադրության կենտրոնում: Պեպը հետևեց ինձ նախամրցաշրջանային երկու խաղերում և այլևս ինձ շանս չտվեց: Ուստի ես երջանիկ էի «ՌԲ Լեյպցիգ» տեղափոխության համար և դարձա ակումբի լիարժեք մասնիկը:

«ՌԲ Լեյպցիգում» ես առաջին օրից վստահություն էի զգում: Ակումբն ու մարզիչն ինձ անհավանական առաջմղում հաղորդեցին: Հիմա ես երջանիկ եմ ու հնարավորություն ունեմ կանոնավոր խաղալու», - Անխելինյոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Անխելինյոն ՊՍՎ-ից «Ման. Սիթի» էր տեղափոխվել 2019 թվականին: Անգլիական ակումբում պաշտպանը խաղացել է ընդամենը 6 անգամ: 2020-ին նա վարձակալությամբ տեղափոխվել է «ՌԲ Լեյպցիգ», իսկ 2021-ի փետրվարին լիարժեք պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6