Այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ռոմա»-«Բրագա» հանդիպումը:
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն այս խաղի համար:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Ռոմայի» հայտացուցակում: