TotalFootball.am


25.02.21 17:59

Հայտնի է՝ «Բարսան» որքան է վճարել միջնորդին Մալկոմի տեղափոխության համար


Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Մալկոմի՝ «Բորդոյից» «Բարսելոնա» տեղափոխության մասին: Ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Զենիթում»:

Կատալոնական ակումբը մոտ 10 եվրո միջնորդավճար է տվել գործակալ Խոսեպ Մարիա Մինգելլեին՝ նրա հետ ստորագրելով միջազգային պայմանագիր և լիազորելով նրան՝ ակումբի անունից բանակցել «Բորդոյի» ու Մալկոմի հետ:

Cadena SER-ի Què T’hi Jugues ծրագրի լրագրողները հասանելիություն են ստացել այդ պայմանագրին: Այն ստորագրված է 2018-ի հունիսի 2-ին, իսկ ժամկետը եղել է 2 ամիս: Դրա տակ եղել են «Բարսայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի, Օսկար Գրաուի և Ժորդի Մեստրեի ստորագրությունները:

Մալկոմը «Բարսելոնայում» մի մրցաշրջան է անցկացրել՝ 2018/19: Հետո տեղափոխվել է «Զենիթ»:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6