«Ռոմայի» գլավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բրագայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Մենք վստահ հաղթանակ տոնեցինք և դա ամենակարևորն է: Բացի այդ, մեր առանցքային խաղացողներին հանգստանալու հնարավորություն տվեցինք «Միլանի» դեմ խաղից առաջ:
Եվրոպա լիգայում մեր նպատակն է որքան հնարավոր է առաջ գնալ: 1/8 եզրափակչում բոլոր թիմերն էլ ուժեղ են: Դժվար է որևէ թիմի առանձնացնել»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: