«Լիվերպուլը» հայտարարել է, որ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը վիրահատության է ենթարկվել:
Անգլիացի կիսապաշտպանի վերականգնման հստակ ժամկետները չեն նշվում, այնուամենայնիվ, ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա մեկ ամիսը:
Հիշեցնենք, որ Հենդերսոնը վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում: