«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է, որ բալետի դասերի է գնում դիմացկունությունը մարզելու համար:
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ Էդինսոն Կավանին Ուրուգվայում միացել է «Սոդրե» Ազգային բալետին այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը լրացել էր նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: 34-ամյա ուրուգվայցու խոսքով՝ բալետի դասերը օգնել են նրան արագ մարզավիճակ հավաքել, ինչպես նաև մեծացնել դիմացկունությունը, որը նրան չէր բավականացնում վերջին ժամանակներս:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ուրուգվայցին 17 խաղի է մասնակցել՝ դառնալով 6 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: