Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ռոմելու Լուկակուի մասին:
«Լուկակուն իդեալական պահի տեղափոխվեց «Ինտեր»: Նա դարձավ կատարյալ ֆուտբոլիստ Կոնտեի շնորհիվ: Այսօր, իր տարիքում, չկա ավելի ուժեղ հարձակվող, քան Լուկակուն է:
Նրա արդյունավետությունն իմ համար զարմանալի չէր: Նա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 5 անընդմեջ դերբիներում գոլ է խփում»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 30 խաղի և դարձել 23 գոլի հեղինակ: