Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, այժմ՝ «Դալլասի» ֆուտբոլիստ Ֆրանկո Խարան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ MLS-յան ակումբ հավանական տեղափոխության մասին:
«Եթե Մեսսին տեղափոխվի MLS-ի ակումբ, կհամբուրեմ նրա ոտքերը: Դա անհավանական կլինի, ուղղակի՝ ռումբ: Երբ հավաքականում էի, հնարավորություն ունեի խաղադաշտ դուրս գալու այդպիսի ֆուտբոլիստների հետ, բայց դեմ առ դեմ պայքարել նրանց հետ՝ միանգամայն ուրիշ է:
MLS եկել են Իբրահիմովիչը, Իգուայինը... Հուսով եմ՝ Մեսսին նույնպես հնարավորություն ունենա», - Խարայի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով 90min-ին: