ՊՍԺ-ն ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմը առավելապես ազատ գործակալների հաշվին:
2021-ի ամռանը ավարտվում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի, «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի, «Լիվերպուլի» պաշտպան Ժորժինյո Վեյնալդումի և «Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայի պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ այդ ֆուտբոլիստներին ՊՍԺ-ն ցանկանում է տանել իր թիմ:
Սակայն առաջնայնությունը առանցքային խաղացողներին պահելն է: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն դիտարկում է Նեյմարի, Մբապեի, Անխել Դի Մարիայի, Խուան Բերնատի և, հնարավոր է, Յուլիան Դրաքսլերի պայմանագրերը երկարաձգելու տարբերակը: