Ա Սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Վերոնայի» հետ:
Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Ռոնալդուն: 77-րդ րոպեին «Վերոնան» պատասխան գնդակն ուղարկեց թուրինցիների դարպասը:
Այդպիսով, «Յուվենտուսը» հավաքած 46 միավորով զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Վերոնան» 35 միավորով 9-րդն է: