«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի «Վերոնայի» հետ խաղում:
Սա պորտուգալացու 71-րդ գոլն էր Ա Սերիայում: Նա դարձավ «Յուվենտուսի» երրորդ լավագույն ռմբարկուն 21-րդ դարում:
Ռոնալդուն շրջանցեց Պաուլո Դիբալային, որը 70 գոլի հեղինակ է դարձել:
Լավագույնն այս ցուցանիշով Ալեսանդրո Դել Պյերոն է՝ 188 գոլ: Երկրորդ տեղում է Դավիդ Տրեզեգեն՝ 123 գոլ: