TotalFootball.am


28.02.21 11:47

Կլոպ. «Մտածում էի Տրենտին և Ռոբերտսոնին փորձել պաշտպանության կենտրոնում»


This is Liverpool' - Jürgen Klopp reflects on Barcelona triumph - Liverpool  FC

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ դիտարկում էր եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և Էնդրյու Ռոբերտսոնին պաշտպանության կենտրոնում օգտագործելու տարբերակը: 

«Ես մտածում էի այդ մասին, որ մեր եզրային պաշտպանները մեկ-երկու խաղ անցկացնեն կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց մենք հրաժարվեցինք այդ մտքից: 

Երբ կորցնում ես հիմնական կենտրոնական պաշտպաններին,  խաղային մոդելը լիովին փոխվում է: Եթե փոխարինեինք նաև եզրայիններին, ապա կկորցնեինք մեր խաղի որակը եզրերում, իսկ դա արդեն կրկնակի խնդիր կլիներ»,- Կլոպի խոսքն է մեջբերել SkySports-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6