«Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին չի ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում այսօր կայանալիք Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի «Ռոմայի» հետ խաղում:
Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ Ռոմանյոլին վերջին շրջանում այդքան էլ լավ հանդես չի գալիս և Եվրոպա լիգայում «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում նրա վատ խաղը ստիպել է Ստեֆանո Պիոլիին «Ռոմայի» հետ հանդիպմանը նրան թողնել պահեստայինների նստարանին:
Նշվում է, որ «գայլերի» դեմ խաղում «Միլանի» պաշտպանության կենտրոնում կլինեն Սիմոն Կյաերն ու Ֆիկայո Տոմորին: