Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»:
Հյուրերից աչքի ընկան Ֆրանկ Կեսյեն և Անտե Ռեբիչը: «Ռոմայի» միակ գոլը խփեց Ջորդան Վերետուն:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: