«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ ոչ-ոքիի մասին (1:1):
«Ես փոխեցի սխեման առաջին կեսից հետո, քանի որ մենք լավ չէինք գործում պրեսինգի ժամանկ:
10-15 րոպեից մենք նորից վերադարձանք 4-3-3 սխեմային: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ խաղացին:
Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Պետք է հանգստություն պահպանել, աշխատել և առաջ շարժվել»,- Զիդանի խոսքն է մեջբերել AS-ը: