Իտալական «Սպեցիան» յուրահատուկ կերպով է ներկայացրել թիմի հայտացուցակը «Յուվենտուսի» հետ խաղի համար:
Ա Սերիայի նորեկ թիմի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել թվիթերում, թե ինչպես է գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն նամակագրության միջոցով ներկայացնում թիմի հայտացուցակը:
«Միստեր Իտալյանոն հենց նոր ներկայացրեց թիմի հայտացուցակը «Յուվենտուսի» հետ խաղի համար»:
Mister Italiano ci ha appena comunicato i convocati di #JuveSpezia pic.twitter.com/dDzpjKv44t
— Spezia Calcio (@acspezia) March 1, 2021