«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ժամանակավորապես ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Բարսելոնայի հետաքննիչ դատարանը որոշում է կայացրել՝ գրավի դիմաց ազատ արձակել Բարտոմեուին այն բանից հետո, երբ նա օգտվել է ցուցմունք չտալու իր իրավունքից: Նշվում է, որ «Բարսելոնայի» նախկին նախագահը շարունակում է մնալ որպես կասկածյալ:
Մոտ ժամանակներս Բարտոմեուն կծանոթանա գործի նյութերին ու ցուցմունք կտա դատարանում: