«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նորից գրավոր վեճ է սկսել «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի հետ:
«Մարզիկները պետք է լինեն մարզիկներ, իսկ քաղաքականությունը պետք է թողնեն քաղաքական գործիչներին: Ռասիզմն ու քաղաքականությունը տարբեր բաներ են: Մենք՝ մարզիկներս, միավորում ենք աշխարհը, իսկ քաղաքական գործիչները բաժանում են այն: Մենք չենք զբաղվում այլ բաներով, քանի որ մեզ մոտ դա վատ է ստացվում, այլապես ես կլինեի քաղաքականության մեջ: Այսպիսին է իմ հաղորդագրությունը», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: