«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 25-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ սպասվող խաղի մասին:
«Եվրոպա լիգայում մենք փոփոխություններ կատարեցինք, սակայն մեր խնդիրները հաշվի առնելով, չենք կարողանում հանգստի հնարավորություն տալ Սպինացոլային, Քրիստանտեին, Մանչինիին և Կարսդորպին:
«Ֆիորենտինայի» հետ խաղում ռոտացիայի կդիմենք: Հանգստի հնարավորություն կտանք մի քանի խաղացողի»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: