«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նելսոն Սեմեդուն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի մասին:
«Գիտե՞ք ինչն է Մեսսիին յուրահատուկ դարձնում: Այն ընթացքում, երբ ես «Բարսելոնայում» էի, ոչ մի անգամ չեմ տեսել, որ Մեսսին տուգանային իրացնի մարզման ժամանակ: Երդվում եմ, նա երբեք չի անում դա:
Մենք միշտ հեռահար հարվածների վրա էինք աշխատում, իսկ Մեսսին երբեք չէր անում դա: Ասում են, որ աշխատանքը տանում է կատարելության, բայց Մեսսին չէր աշխատում և միևնույնն է, նրա մոտ ստացվում էր:
Մեսսին անհավանական խաղացող է»,- Սեմեդուի խոսքն է մեջբերել The Telegraph-ը: