Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Կայրաթը» պարտվեց «Տոբոլին» և դուրս մնաց պայքարից:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
«Կայրաթը» պարտությունից փրկվեց ավելացված առաջին րոպեի, սակայն զիջեց հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում:
«Կայրաթի» կազմում հարվածներից մեկը չկարողացավ դիպուկ իրացնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: