«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հայտարարել է «Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի հետ լիարժեք պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստը կես տարի վարձավճարով հանդես էր գալիս թուրինյան ակումբում:
ԱՄՆ-ի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Թուրինյան ակումբը Մաքքենիի տրանսֆերի համար վճարել է 18,5 միլիոն եվրո: «Շալկեն» ևս 6,5 միլիոն եվրո կվճարի որպես բոնուս ֆուտբոլիստի սպորտային ձեռքբերումների համար: