Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է պորֆեսիոնալ մակարդակում ֆուտբոլ խաղալու ցանկության, ինչպես նաև՝ ակումբներից առաջարկների մասին:
Բռնցքամարտիկը, պատասխանելով «Ինստագրամի» իր էջում տեղադրված տեսանյութի և պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա սկսելուն պատրաստվելու մասին հարցին, ասել է նաև, թե ինչ առաջարկներ է ստացել տեսանյութից հետո:
«Այո, ստացել եմ առաջարկներ տեղական «Ալ-Վասլ» ակումբից (Դուբայ, ԱՄԷ), «Ֆեներբահչեից»: Զլատան Իբրահիմովիչն ինձ «Միլան» է հրավիրել: Շարունակությունը կարելի է նույնիսկ չդիտարկել. ես նշեցի Եվրոպան, Թուրքիան ու Էմրիությունները: Կարծում եմ՝ բավական է:
Անկեղծ ասած՝ ես ուզում եմ ինչ-որ հետաքրքիր բան փորձել, քանի որ MMA-ում ինձ համար արդեն ձանձրալի է: Իսկական մրցակցություն եմ ուզում», - ասել է Նուրմագոմեդովը КраСава-ի եթերում: