TotalFootball.am


03.03.21 22:00

Կլոպն իր ֆուտբոլիստներին բաց չի թողնի հավաքականներ


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակ հասկացրել է, որ իր թիմի ֆուտբոլիստներին բաց չի թողնի ազգային հավաքականներ, եթե վերադառնալիս նրանք ստիպված են լինելու կարանտինում լինել:

Մարտի վերջին անցկացվելու են ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերը: Մեծ Բրիտանիան շատ երկրներ ներառել է «կարմիր ցուցակում»՝ արգելք սահմանելով մեկնումների վրա, և ԱՊԼ-ի ակումբներն անտեղյակ են՝ արդյոք իրենց ֆուտբոլիստները կմիանա՞ն հավաքականներին:

Այս իրավիճակի ֆոնին Կլոպը հայտարարել է, որ ռիսկի չի դիմի այն վտանգի պատճառով, որ «Լիվերպուլի» խաղացողները ստիպված կլինեն 10-օրյա կարանտին անցկացնել նախքան թիմակիցներին միանալը:

«Կարծում եմ, որ բոլորը համաձայն են այն բանի հետ, որ մենք չենք կարող ֆուտբոլիստներին բաց թողնել ազգային թիմեր, իսկ հետո նրանց 10-օրյա կարանտինի նստեցնել: Այդպես չի լինի:

ՖԻՖԱ-ն հասկացրել է, որ այս անգամ մենք պարտավոր չենք բաց թողնել ֆուտբոլիստներին, և ես կարծում եմ, որ բոլոր ակումբները համաձայն են՝ առկա խնդիրներով մենք չենք կարող տղաներին բաց թողնել», - Կլոպի խոսքերն է մեջբերել Mirror-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6