Ա Սերիայի «Յուվենտուս»-«Նապոլի» հետաձգված հանդիպումը կկայանա մարտին 17-ին: Այս մասին հայտնում է թուրինցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված էր նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին, սակայն Իտալիայի առողջապահության նախարարությունը թույլ չէր տվել «Նապոլիին» մեկնել Թուրին, քանի որ թիմում կորոնավիրուսի 2 դեպք կար:
Նեապոլյան թիմին տեխնիկական պարտություն էր գրանցվել, սակայն մի քանի դատից հետո «Նապոլին» խաղի տեղափոխման իրավունք ստացավ: