TotalFootball.am


04.03.21 10:57

Սուլշերը հայտնել է, որ կարղ է բաց չթողնել ֆուտբոլիստներին հավաքականներ


EPL: Solskjaer warns Man Utd fans over buying new players | Nairalovers

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ կարող է թույլ չտալ իր ֆուտբոլիստներին մասնակցել հավաքականների խաղերին: 

«Մենք դեռևս չենք խոսել այդ հարցի մասին, բայց իմաստ չկա կորցնել ֆուտբոլիստին 10-օրյա մեկուսացման պատճառով: Մենք վճարում ենք ֆուտբոլիստներին, և ինչպես ես հասկանում եմ, ըստ ՖԻՖԱ-ի ցուցումների, մենք կարող ենք նրանց բաց չթողնել հավաքականներ: 

Կարծում եմ՝ բարդ կլինի բաց թողնել խաղացողներին և թույլ տալ նրանց խաղալ «կարմիր ցուցակի» երկրների հավաքականների հետ: 

Օրինակ՝ ես հույսեր եմ կապում Բրունու Ֆերնանդեշի հետ միջազգային դադարից հետո նախատեսված «Բրայթոնի» և «Տոտենհեմի» դեմ խաղում, բացի այդ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: Այնպես որ, ես չէի ցանկանա բաց թողնել նրան»,- Սուլշերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6