TotalFootball.am


04.03.21 17:59

Հայտնի է՝ ինչ վնասվածք է Պիկեն ստացել «Սևիլյայի» հետ խաղում


«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Սևիլյայի» հետ պատասխան խաղում (3-0):

Այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, ֆուտբոլիստը բուժզննում է անցել: Պիկեն վնասել է աջ ծնկի ներքին կոլլատերալ կապանը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սակայն չի հստակեցվում, թե որքան կտևի վերականգնումը:

Հիշեցնենք՝ երեկվա խաղի ընթացքում Պիկեն դիսկոմֆորտ էր զգացել, սակայն բժիշկները նրան թույլ տվեցին շարունակել խաղը: Արդյունքում նա 94-րդ րոպեին խփեց թիմին եզրափակիչ դուրս բերող գոլը: Իսկ խաղից հետո ֆուտբոլիստը կաղում էր:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6