TotalFootball.am


04.03.21 21:22

Ռոնալդու կամ Դե Լիգտ. «Յուվենտուսը» կանգնել է բարդ ընտրության առաջ


Կորոնավիրուսի համավարակը հարված է հասցրել բազմաթիվ ֆուտբոլային ակումբների ֆինանսական վիճակին, և «Յուվենտուսը» բացառություն չէ:

Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը՝ «ծեր սինյորան» ընտրություն է կատարում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կամ պաշտպան Մաթեյս դե Լիգտին թիմում պահելու միջև:

Ռոնալդուն Թուրինում իրեն հարմարավետ է զգում: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ: 36-ամյա պորտուգալացին պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, սակայն ղեկավարությունը չի շտապում նրան առաջարկ անել: Եթե Ռոնալդուն «Յուվենտուսում» մնա ևս 1-2 տարի, ապա նրա տրանսֆերային արժեքը նշանակալիորեն կնվազի: Ընդ որում, նա շարունակում է բարձր աշխատավարձ ստանալ: Ակումբը կասկածում է նրան ֆինանսական ճգնաժամի պայմաններում նրան թիմում պահելու նպատակահարմարությանը:

Ռոնալդուին պահելու համար «Յուվենտուսը» ստիպված կլինի վաճառել հեռանկարային պաշտպան Մաթեյս դե Լիգտին՝ թիմում տրանսֆերային արժեքով երկրորդ ֆուտբոլիստին: Եթե թուրինցիների ֆինանսական վիճակը չկարգավորվի, ապա ակումբը ֆինանսապես ի վիճակի կլինի ապահովել նրանցից միայն մեկի ներկայությունը թիմում:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6