TotalFootball.am


04.03.21 21:59

Դիասը շարքից դուրս է մնացել. «Ռեալում» արդեն 42-րդ վնասվածքն է


«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վնասվածք էր ստացել «Սոսյեդադի» հետ Պրիմերայի 25-րդ տուրի խաղում (1-1) և 61-րդ րոպեին լքել էր խաղադաշտը: Նրա մոտ մկանային վնասվածք է հայտանբերվել:

Այս մրցաշրջանի ընթացքում սա արդեն «Ռեալի» ֆուտբոլիստների ստացած 42-րդ վնասվածքն է: Այժմ «սերուցքայինների» կազմում վնասվածք ունեն Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսն ու Էդեն Ազարը: Ընդ որում, 8 շաբաթ առաջ վնասվածք ստացած բելգիացին դեռ չի սկսել մարզումներն ընդհանուր խմբում:

«Ռեալի» հիմնական հարձակվող Կարիմ Բենզեման նույնպես շարունակում է դիսկոմֆորտ զգալ մկանային միկրոպատռվածքի պատճառով: Մարտի 4-ին նա մարզվել է անհատական ծրագրով:

Մարիանոն այս մրցաշրջանում Պրիմերայի 10 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6