TotalFootball.am


04.03.21 23:39

Հայտնի է՝ որ ակումբն է նախընտրում Հոլանդը. գերմանական գրանդը նրան չի գրավում


Եվրոպական մի քանի ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Դրանց թվում են «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու «Չելսին»:

Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ նորվեգացին ամենաշատը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», բայց «Ման. Սիթիի» տարբերակը նույնպես կարող է դիտարկել: «Բավարիան» ու «Չելսին» նրան այնքան էլ չեն գրավում:

«Մանչեսթեր Սիթին» Հոլանդին դիտարկում է որպես Սերխիո Ագուերոյին փոխարինողի, իսկ «Ռեալում» նա կդառնա Կարիմ Բենզեմայի փոխարինողը:

Ֆուտբոլիստի ապագան կախված է առաջիկա ամռանը «Բորուսիայի» ելույթներով: Եթե ակումբին չհաջողվի հայտնվել Չեմպիոնների լիգայում, նորվեգացին տրանսֆեր կպահանջի:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6