TotalFootball.am


05.03.21 00:16

Արշակ Կորյան. «Ուրախ եմ պայմանագիրս երկարաձգելու համար»


Корян поразил ворота Локомотива(видео) - Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը խոսել է «Խիմկիի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին: 

«Շատ ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագրիս ժամկետը: Ցանկանում եմ շարունակել օգուտ տալ թիմին: Ամեն ինչ սկսվեց հեռավոր Վլադիվոստոկ ուղևորությունից, երբ առաջին անգամ մեկնեցի Ֆուտբոլային ազգային լիգայի առաջին խաղին դեռևս չիմանալով՝ կհասցնեն արդյոք հայտավորել ինձ, թե ոչ: 

Իսկ հիմա «Խիմկիի» կազմում խաղում է Պրեմիեր լիգայում: 

Կարծում եմ՝ այդ ժամանակ, 2018 թվականին, ճիշտ որոշում եմ կայացրել: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, մենք համախմբված թիմ ենք: Մենք նման ենք մի մեծ ընտանիքի և հենց այդ պատճառով էլ կարողանում ենք արդյունքի հասնել»,- Կորյանի խոսքն է մեջբերել «Խիմկիի» մամուլի ծառայությունը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6