TotalFootball.am


05.03.21 00:37

Նոր մանրամասներ Մխիթարյանի և «Ռոմայի» բանակցություններից


Henrikh Mkhitaryan © LaPresse

Il Romanista-ն գրում է. «Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Չենք կարող թաքցնել այն փաստը, որ Մխիթարյանի՝ պայմանագիրը դեռ չերկարաձգելու հարցը ստիպում է մեզ փոքր ինչ անհանգստանալ: Առավել ևս, որ հայ ֆուտբոլիստն արդեն վաղուց կատարել է պայմանագրով ամրագրված կետերը՝ 25 խաղ, գոլեր, գոլային փոխանցումներ... Այնպես որ, «Ռոման» արդեն կարող էր երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրն ավտոմատ կերպով ևս մեկ տարով: 

Սակայն պարզվում է, որ ըստ պայմանագրի՝ նույնիսկ այս կետերի կատարման դեպքում վերջին խոսքը պատկանում է ֆուտբոլիստին՝ այդ թվում նաև ավտոմատ երկարաձգման դեպքում: 

Իրականում, մեր անհանգստությունը չեն կիսում «Ռոմայում»: Ըստ մեր աղբյուրների՝ ֆուտբոլիստն արդեն մի քանի հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ: Մխիթարյանը Տիագու Պինտուին հայտնել է, որ երջանիկ է «Ռոմայում» և ցանկանում է շարունակել ելույթներն այստեղ: Սակայն պետք չէ անտեսել այն փաստը, որ ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոլան է: 

Օրինակ, եթե Ռայոլան ունենար տարբերակ, որի դեպքում մեկ այլ ակումբ ավելի լավ պայմաններ (աշխատավարձ և երկարաժամկետ պայմանագիր) կառաջարկեր Մխիթարյանին, քան «Ռոման», ապա ի՞նչ տեղի կունենար այդ դեպքում: «Ռոման» Մխիթարյանին առաջարկում է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ + 500 հազար եվրո բոնուսների տեսքով: 

Ըստ երևույթին՝ «Ռոման» ֆուտբոլիստին կառաջարկի 2+1 պայմանագիր: Առաջիկայում սպասվում է Պինտուի և Ռայոլայի հանդիպումը: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6