TotalFootball.am


05.03.21 12:21

«Լիվերպուլը» միանգամից 2 պատմական հակառեկորդ է գրանցել «Չելսիի» հետ խաղում


Երեկ՝ մարտի 4-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում կայացավ ԱՊԼ-ի 29-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով:

Ինչպես հաղորդում է Opta Joe-ն՝ «Լիվերպուլն» ակումբի պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ տնային պարտություն է կրել բոլոր մրցաշարերը ներառյալ, ինչպես նաև դարձել է առաջին գործող չեմպիոնը, որը 5 անընդմեջ տնային պարտություն է կրում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կլոպի թիմը պարտվել էր «Բարնլիին», «Բրայթոնին», «Մանչեսթեր Սիթիին» ու «Էվերթոնին»:

27 խաղերից հետո «Լիվերպուլը» 43 միավորով 7-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6