TotalFootball.am


05.03.21 14:03

«Ռեալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:

29-ամյա ֆուտբոլիստն արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում պայմանավորվել «սերուցքայինների» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, որն ավարտվում է 2022-ի ամռանը:

Հաղորդվում էր, որ Վասկեսը ցանկանում է 4 տարվա պայմանագիր կնքել՝ աշխատավարձի 15 տոկոս բարձրացումով, այն դեպքում, երբ «Արքայական ակումբը» պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ 10 տոկոսով բարձրացրած աշխատավարձով:

Milan News-ի տեղեկություններով՝ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Ակումբը երկար ժամանակ է՝ հետևում է իսպանացուն և ցանկանում է ուժեղացնել աջ եզրայինի դիրքը: Նշվում է, որ գործարքի կայացմանը կարող է նպաստել «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի ու «Ռեալի» ղեկավարության լավ հարաբերությունները:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6