TotalFootball.am


05.03.21 14:39

«Անհեթեթություն». Մարկիզիոն՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին


Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ կարող է առաջիկա ընտրություններում դառնալ Թուրինի քաղաքապետի թեկնածու:

«Այն, որ ես պետք է արձագանքեմ այդ անհեթեթությանը, ինձ անհավատալի է թվում: Քաղաքականությունը լուրջ գործ է: Այնպես որ, խնդրում եմ, լուրջ եղեք», - գրել է Մարկիզիոն «Թվիթերի» իր էջում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մարկիզիոյի թեկնածությունը կարող է առաջադրել Դեմոկրատական կուսակցությունը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6