«Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուն ազդրի մկանների մանրակրկիտ հետազոտություն է անցել Villa Stuart կլինիկայում, որպեսզի հաստակեցնի վնասվածքի լրջության աստիճանը:
Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ ֆուտբոլիստը ստիպված կլինի առնվազն մեկ ամիս բաց թողնել: Դա նշանակում է, որ նա չի կարողանալու թիմին օգնել Ա Սերիայի շրջանակում «Ջենոայի», «Պարմայի», «Նապոլիի» հետ խաղերը, Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյորի» հետ դիմակայությունը:
Իսկ Ա Սերիայում «Սասուոլոյի» հետ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է: