TotalFootball.am


05.03.21 19:51

Կումանը՝ մադրիդյան դերբիի մասին. «Միշտ լավագույնն այն է, որ առաջատարը միավորներ կորցնի»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Օսասունայի» հետ Պրիմերայի խաղին ընդառաջ խոսել է առաջիկա մադրիդյան դերբիի մասին:

««Օսասունայի» հետ խաղը շատ կարևոր է, քանի որ կիրակի օրը խաղում են «Ատլետիկոն» ու «Ռեալը»: Թիմերից մեկը կամ երկուսն էլ միավորներ կկորցնեն: Մեզ համար կարևոր է հաղթել ուժեղ մրցակցին իր հարկի տակ: Պետք է պատրաստ լինել:

Միշտ ավելի լավ է, որ միավորներ կորցնի առաջատար թիմը, որն աղյուսակում ավելի բարձր է: Բայց մենք չպետք է կենտրոնանանք «Ատլետիկոյի» ու «Ռեալի» խաղի վրա», - Կումանի խոսքերն է մեջբերել Marca-ն:

25 տուրերից հետո «Ատլետիկոն» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ընդ որում, Սիմեոնեի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բարսելոնան» ու «Ռեալը» 53-ական միավորով 2-րդ և 3-րդ տեղերում են:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6