«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ է ֆուտբոլիստների՝ հավաքականներին միանալուն, քանի որ վերադարձի ժամանակ նրանք պետք է 10-օրյա կարանտին անցնեն:
«Չեմ կարծում, որ դա իմաստ ունի, քանի որ Անգլիա վերադարձի ժամանակ նրանք պետք է 10 օր կարանտինի մեջ մնան: Դա անիմաստ է: Մենք դժվարությամբ աշխատել ենք մրցաշրջանի ամբողջ ընթացքում, իսկ հավաքականների խաղերից հետո ֆուտբոլիստները 10 օր չեն կարողանա մարզվել և դաշտ դուրս գալ: Նրանք չեն պատրաստվում մեկնել, դա փաստ է:
Նրանք կմեկնեն, եթե հնարավորություն լինի վերադարձից հետո միանգամից միանալ թիմին»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել ESPN-ը: