Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին՝ ԱԱ 2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Այս խաղը որակազրկման պատճառով բաց կթողնեն Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը:
Ըստ կանոնակարգի՝ երկու դեղին քարտի դեպքում ֆուտբոլիստը մեկ հանդիպում բաց է թողնում:
Մակեդոնացիները նույնպես կորուստ ունեն: Այս խաղին չի մասնակցի Գորան Պանդևը, որը նույնպես որակազրկված է: