TotalFootball.am


01.04.21 11:02

Ռումինիայի հավաքականի մարզիչ. «Խաղից անմիջապես հետո մտածել եմ հրաժարականի մասին»


ԱԱ 2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանից կրած պարտությունից հետո (2:3) Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին հայտարարել է, որ մտածում է հրաժարական տալու մասին: 

«Ես չգիտեմ, թե ինչպես բացատրել կատարվածը: Հայաստանի հավաքականը խփեց գոլեր այն դրվագներից, որոնց վրա մենք կենտրոնացրել էինք ֆուտբոլիստների ուշադրությունը, բայց... 

Շատ դժվար է, երբ չկա ճիշտ տրամադրվածություն ֆուտբոլիստների կողմից: Չգիտեմ, թե ինչի մասին են մտածում ֆուտբոլիստները, երբ խաղադաշտում են: 

Հրաժարակա՞ն: Այս պահին մտածում եմ դրա մասին: Խաղից անմիջապես հետո սկսել եմ մտածել այդ մասին, ինձ ժամանակ է պետք մտածելու համար: Գուցե նոր մարզչի հետ իրավիճակը փոխվի»,- ասել է Ռադոյին հետխաղային հարցազրույցի ժամանակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6