TotalFootball.am


01.04.21 11:24

Ռումինիայի հավաքականի մարզիչ. «Ես վախենում եմ անգամ Լիխտենշտեյնի դեմ խաղից»


Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին խոսել է ԱԱ 2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականից կրած պարտության մասին: 

««Բարդ հանդիպում էր, ինչպես և ակնկալում էինք: Մենք հանդիպումը սկսեցինք շատ թույլ, որից հետո կարողացանք հավասարեցնել, նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ, բայց երբ մեզ վերաբերմունք և անհատականություն էր պետք ցուցաբերել, մենք անհասկանալիորեն հակառակն արեցինք: Հավանաբար, կարծում էինք, որ հանդիպումն արդեն ավարտված է

Մենք գոլեր բաց թողեցինք, որոնք կանխատեսելի էին, սակայն ուշադիր չեղանք: Մենք քննարկել էինք այդ դրվագները: Մրցակից գործողությունները կանխատեսելի էին, մենք գիտեինք դրանց մասին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու ֆուտբոլիստները չկարողացան ճիշտ արձագանքել այդ դրվագներում: 

Չեմ հիշում մեկ այլ հանդիպում, երբ մրցակիցն այդքան էմոցիաներ ունենար: Երբ հայերի պաշտպանները գնդակ էին խաղում հարձակվողների հետ: Մենք գիտեինք, որ հայ ֆուտբոլիստների մեծ մասն աջլիկ է, բայց միևնույնն է թույլ էինք տալիս, որ նրանք խաղ կառուցեն: 

Ես անհանգստանում եմ նույնիսկ Լիխտենշտեյնի դեմ խաղի համար: 

Հայ ֆուտբոլիստների խաղի մասին 

«Ես վերլուծել էին նրանց խաղը: Ոչ մի բարդ բան չկար: Մենք քննարկել էինք այս թեման ֆուտբոլիստների հետ և բացատրել, թե ինչպես պետք է փակել մրցակցի խաղացողներին»,- Ռադոյիի խոսքն է մեջբերել Sport.ro-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6