Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ապաքինման ժամկետները նոր վնասվածքից հետո:
Ինչպես հաղորդում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը, 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ ամիս: Այդպիսով, Սերխիոն չի մասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին, ինչպես նաև «Լիվերպուլի» հետ ՉԼ քառորդ եզրափակչի երկու խաղերին:
Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Ռամոսը «Ռեալի» 15 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ: