TotalFootball.am


01.04.21 18:44

Հոլանդի հայրն ու Ռայոլան սկսել են բանակցել իսպանական գրանդի հետ


Գործակալ Մինո Ռայոլան ու Ալ-Ինգե Ռասդալ Հոլանդը՝ Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը, ժամանել են Բարսելոնա, որպեսզի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ վարեն «կապտանռնագույնների» հետ: Այս մասին հաղորդում է Sport-ը:

Ավելի վաղ «Բորուսիան» կողմնորոշվել է գումարի հարցում, որի դիմաց պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել ֆուտբոլիստից: Գերմանական ակումբը կվաճառի 20-ամյա նորվեգացուն, եթե 180 միլիոն եվրոյի առաջարկ ստանա:

Էրլինգը «Բորուսիա» էր տեղափոխվել 2020 թվականի հունվարին, «ՌԲ Լեյպցիգից»: Պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024-ի հունիսի 30-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6