TotalFootball.am


01.04.21 20:47

«Անհաջողությունը ֆուտբոլում կարևոր դեր է խաղում». Ռամոսը՝ վնասվածքի մասին


«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք ու պարզ դարձել, որ մեկ ամիս բաց կթողնի: Ռամոսը չի կարողանա օգնել «Ռեալին» ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ երկու խաղերում և «Բարսելոնայի» հետ «կլասիկոյում»:

«Եթե անկեղծ՝ վերջին մի քանի շաբաթները բավականին ծանր էին: Վիրահատությունը միշտ դադար է և´ սպորտային, և´ էմոցիոնալ տեսանկյունից: Բարեբախտաբար, մի քանի օր առաջ ես ինձ ավելի լավ էի զգում, բայց ֆուտբոլում, ինչպեսև կյանքում, անհաջողությունը մեծ դեր է խաղում:

Երեկ՝ խաղից հետո ես մարզվում էի խաղադաշտում և ցավ զգացի ձկնամկանում: Այսօր հետազոտություն անցա, որը հայտնաբերեց մկանային վնասվածք:

Եթե ինչ-որ բան էլ ինձ ցավեցնում է, ապա դա այն է, որ հնարավորություն չունեմ օգնելու թիմին առաջիկա աննկարագրելի կարևոր խաղերում, որոնք կվճռեն մրցաշրջանի ճակատագիրը: Ինձ տխրեցնում է, որ ես չեմ կարող հատուցել երկրպագուներին այն սիրո ու էներգիայի համար, որ նրանք տալիս են ինձ խաղադաշտում: Ոչինչ անել չեմ կարող, բայց ազնիվ կաշխատեմ ու ամբողջ սրտով կերկրպագեմ թիմին», - գրել է Ռամոսը «Ինստագրամում»:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6