TotalFootball.am


01.04.21 21:25

Գորան Պանդևը՝ Գերմանիային հաղթելու մասին. «Ֆուտբոլում երբեմն լինում են հրաշքներ»


Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Գորան Պանդևը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակն անվանել է հաջողություն:

«Ֆուտբոլում երբեմն լինում են հրաշքներ: Համարձակներին ուղեկցում է երջանկությունը: Մեր թիմն արժանի է շատ ավելի մեծ հարգանքի կատարած աշխատանքի ու նվիրումի համար», - գրել է Պանդևը «Ինստագրամի» իր էջում:

Հիշեցնենք, որ J խմբում Հս. Մակեդոնիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Բունդեսթիմին ու այժմ խմբում երկրորդն է 6 միավորով: 9 միավորով խմբի առաջատարը Հայաստանի հավաքականն է:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6